ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Մարդն ինքը պիտի մտածի իր առողջության մասին
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Հայրապետ Գալստյանը նշում է, որ այսօր չարորակ ուռուցքներից ամենից տարածվածը թոքի քաղցկեղն է։
Բայց այնպես էր ստացվել, որ ուռուցքաբանության ազգային կենտրոնը նեղ մասնագիտացված թոքային բաժանմունք չուներ։ Հետեւաբար թոքային վիրահատություններն այլ հիվանդանոցներում էին կատարվում։ Այն դեպքում, երբ փաստ է, որ չարորակ ուռուցքներն արդյունավետ բուժվում են միայն նեղ մասնագիտական կլինիկաներում, որտեղ բուժման առանձին եղանակները կիրառվում են հաջորդաբար։ Ահա թե որքան կարեւոր էր թոքային ուռուցքաբանության բաժանմունքի կազմակերպումը։
«Վերջին տարիներին գենետիկայի, բժշկագիտության, կենսաբանության եւ կենսաքիմիայի ոլորտներում արձանագրված զարգացումների շնորհիվ արդյունավետ բուժման նորանոր հնարավորություններ են ստեղծվել։ Մենք հնարավոր բոլոր միջոցները գործադրում ենք բուժման ժամանակակից մեթոդները կիրառելու համար», - ասում է պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը։
Նա փաստում է, որ, պայմանավորված բնապահպանական խնդիրներով ու սթրեսներով, զարգացած երկրներում հիվանդացության աճի տեմպերն ավելի բարձր են։ Բավական է ասել, որ նրանց մոտ 100 հազար բնակչին բաժին է ընկնում 450 դեպք։ Հայաստանում 100 հազար բնակչի հաշվարկով 2005-ին չարորակ նորագոյացությունների ցուցանիշը եթե կազմել է 199,0, ապա 2009-ին հասել է 237-ի։
Որոշ երկրներում կանանց մոտ եւս նկատվում է թոքի քաղցկեղով հիվանդացության ու մահացության ցուցանիշների աճ։ Ապացուցված է, որ կանանց շրջանում թոքի քաղցկեղն աճում է այն երկրներում, ուր աճում է ծխող կանանց թիվը։ Այդ առումով Հայաստանի Հանրապետությունում պատկերը մխիթարական է։ Վերջին 5 տարիներին մեր երկրում կանանց շրջանում թոքի քաղցկեղի աճ չի արձանագրվել։
Այլ է պատկերը տղամարդկանց մոտ։ Եթե 2001-ին թոքի քաղցկեղով հիվանդ տղամարդկանց թիվը կազմել է 779, ապա 2009-ին՝ 1046։
Կենտրոնի տնօրենին մտահոգում է, որ Հայաստանում դեռեւս բարձիթողի է թոքի քաղցկեղի վիճակը։ Եթե ուռուցքային ընդհանուր հիվանդների 40-43%–ի մոտ է հիվանդությունն ախտորոշվում երրորդ եւ չորրորդ փուլերում, ապա թոքի քաղցկեղով առաջնային հիվանդների՝ 75-80 տոկոսի մոտ։ Մինչդեռ այդ փուլերում դժվար է արդյունավետ բուժում ակնկալելը։
Ցավոք, ողջ աշխարհում թոքի քաղցկեղից մահացությունը շատ բարձր է եւ հասնում է 85 տոկոսի։
«Վաղուց արդեն չի քննարկվում այն տեսակետը, որ ուռուցքային բոլոր հիվանդությունները պետք է համալիր բուժում ստանան մասնագիտացված կենտրոնում։ Միայն այստեղ է չարորակ ուռուցքների հնարավոր վիրահատական բուժումը զուգակցվում ճառագայթային բուժմամբ կամ քիմիաթերապիայով։ Անհրաժեշտության դեպքում էլ սկզբում կոնսերվատիվ այդ միջոցներով հասնում ենք ուռուցքի զգալի հետաճի, որից հետո միայն վիրահատում։ Համակցված քիմիաճառագայթային եւ հորմոնային բուժումներն առավել նպատակային եւ արդյունավետ դարձնելու նպատակով լայնորեն կիրառվում է ուռուցքային մարկերների եւ հորմոնային ռեցեպտորների որոշումը։ Մեր հիվանդների գերակշռող մեծամասնությունը համակցված բուժում է ստանում։
Մինչդեռ թվերը հավաստում են, որ անցած տարի, օրինակ, առաջնային 7657 հիվանդներից միայն շուրջ 3500–ն է բուժվել ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Փաստորեն, դեռեւս այս ամենը մեր ժողովրդի գիտակցությանը հասցնելու խնդիր ունենք»,–ասում է տնօրենը։
Հայրապետ Գալստյանը նշում է, որ ժամանակակից սարքավորումների եւ քննության եղանակների ներդրումով որոշ տեղակայումների քաղցկեղների վաղաժամ հայտնաբերման առաջընթաց է ապահովվել։
Հիվանդությունները վաղ հայտնաբերելու եւ առավել արդյունավետ բուժում իրականացնելու նպատակով ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագիտական խմբերը շարունակում են անվճար կանխարգելիչ հետազոտություններ կատարել մարզերում։
2009 թվականին արձանագրվել է չարորակ նորագոյացություններով հիվանդության 7657 առաջնային դեպք, որից 1296-ը՝ թոքի քաղցկեղ։
Հիվանդացության արձանագրված աճը վկայում է ոչ միայն առողջապահական համակարգի, այլեւ պետական ու հասարակական կառույցների ջանքերի միավորման անհրաժեշտության մասին։
Հիմնական գործոնը ծխելն է
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի բերած տվյալներով՝ թոքի քաղցկեղի հիմնական պատճառը ծխելն է։ Հետեւաբար, միասնական ծրագրերը առաջին հերթին պետք է նպատակաուղղվեն վնասակար այս սովորույթից հատկապես երիտասարդությանը հեռու պահելուն։
Վիճակագրությունը փաստում է, որ 80 տոկոս դեպքերում հիվանդությունն արձանագրվում է ծխողների մոտ։
Ծխախոտի ծխում եւ խեժում սպեկտրալ քննությամբ հայտնաբերված են մոտ 50 քաղցկեղածին նյութեր ու միացություններ, այդ թվում՝ բենզպիրեն, ռադիոակտիվ պոլոնիում, նիկել, ստրոնցիում եւ այլն։
Եթե չծխողների մոտ թոքի քաղցկեղ առաջանում է 100 հազար բնակչից 3,4 դեպքում, ապա օրական կես տուփ ծխողնորի մոտ այդ ցուցանիշը հասնում է 51,4-ի, օրը 1-2 տուփ ծխելու պարագայում՝ 144-ի, իսկ 2 տուփից ավելի ծխողների մոտ՝ 217-ի։
Ծխելը թողնելու դեպքում թոքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը չծխողի ցուցանիշին է հասնում 10-12 տարի անց։
Առավել վտանգավոր է, երբ ծխողներն աշխատում են վնասակար պայմաններում, հատկապես, երբ օդը պարունակում է ասբեստի փոշու մեծ քանակություն։ Այս դեպքում թոքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը մեծանում է 80-90 անգամ։
Թոքի քաղցկեղի առաջացմանը նպաստում են նաեւ բնակարաններում եւ աշխատավայրերում ռադոնի բարձր պարունակությունը, ասբեստի փոշու, ծանր մետաղների առկայությունը։
Թոքի քաղցկեղն առավել հաճախ արձանագրվում է չուգունի եւ պողպատի ձուլման, կոքսի մշակման, լեռնամետալուրգիական արդյունաբերության, ալյումինի արտադրության ոլորտներում աշխատող, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերի, քարածխի խեժի, նիկելի, մկնդեղի ու նրանց միացությունների հետ շփվող անձանց մոտ։
Առավել արդյունավետ միջոցը չծխելն է
Մասնագետները համոզված են, որ ապագայում թոքի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշի նկատելի անկում կարող ենք արձանագրել մասսայաբար հրաժարվելով ծխելուց։ Այնպես որ, առավել արդյունավետ միջոցը չծխելն է։
Պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը հուշում է, որ բնակարաններում եւ աշխատատեղերում ռադոնի դեմ կարելի է պայքարել ամենօրյա կանոնավոր օդափոխությամբ, ամենօրյա խոնավ հարդարումով, բնակարանների պատերի եւ երկաթբետոնե ծածկերի ներկումով կամ պաստառապատումով, շենքի կառույցի բետոնե հատվածների հերմետիկացումով։ Հորդորում է զերծ մնալ ասբեստի փոշու եւ ծանր մետաղների հետ շփվելուց։
Կարեւորում է նաեւ ճիշտ սնվելը։ Քանի որ պտուղ-բանջարեղենի՝ բնական հակաօքսիդանտների (վիտամին A,C, E) բավարար օգտագործումը նվազեցնում է ռիսկը։
Իհարկե, չպետք է մոռանալ կանխարգելիչ հետազոտությունների մասին։

Կարդացեք նաև

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...


Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...


«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...


Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...


«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...


Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն